Կրակոցներ ու դանակահարություն Թոխմախի գերեզմանատանը. 4 մարդ հիվանդանոցում են

Ըստ տեղեկությունների` վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի– Sputnik. Այսօր՝ մայիսի 1-ին, «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում` Թոխմախի գերեզմանատանը, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դանակահարություն և կրակոցներ Արմավիրի մարզում. կան վիրավորներ

Նշվում է, որ ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ  իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի` հրազենային վնասվածքներով, 1 հոգի էլ դանակահարված։ 

Ըստ տեղեկությունների` վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։

Ոստիկաները պարզել են դեպքի վայրը (Թոխմախի գերեզմանատուն), որտեղ հայտնաբերել են ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր։

Կրակոցներ Երևանում. ոստիկանները զինված տղամարդուն բերման են ենթարկել