«Եկամտահարկի վերադարձի չեղարկումը շուկայի վրա կունենա շոկային ազդեցություն». Ապրիյան

Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է աշարժ գույքի շուկայում գրանցված վերջին զարգացումներին և առկա միտումներին։ 
Sputnik

Անդրադառնալով մասնավորապես այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ եկամտահարկի վերադարձի հնարավոր չեղարկումը, Ապրիյանն ընդգծեց, որ դա անշարժ գույքի շուկայի վրա կունենա շոկային ազդեցություն։

Ապրիյան. «Առաջնային շուկայում գնորդների ուղղվածությունը փոխվել է շատ կտրուկ»

«Կառուցապատման ամբողջ տեմպի շարժիչ ուժը եկամտային հարկի վերադարձի մասին օրենքն է, որն ունեցավ մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Չեղարկումից հետո, մի պահից սկսած, տեսնելու ենք իրարանցում, որովհետև պոտենցիալ գնորդները կհայտնվեն վախի մթնոլորտում։ Առկա ռիսկերի պարագայում կառուցապատողներն իրենց հերթին չեն տեսնի որևէ խթան։ Եկամտահարկի վերադարձը չեղարկելու դեպքում անշարժ գույքի շուկան միանշանակ կկաթվածահարվի»,– նշեց անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենը։ 

Մասնագետը զրույցի ընթացքում հանգամանորեն խոսեց նաև բազմաբնակարան շինություններում անշարժ գույքի միջին շուկայական գնի գոյացման խնդրի մասին, ներկայացրեց իրավիճակն առաջնային ու երկրորդային շուկաներում` նշելով այն տարբերությունները, որոնք կապված են Երևանում և մարզերում գրանցված գործարքների հետ։ 

Ապրիյան. «Պետությունն անշարժ գույքի ոլորտում վարել է ճիշտ քաղաքականություն»

Ապրիյանն անդրադարձավ նաև կառուցապատողներին հուզող խնդիրներին և հողի նկատմամբ պահանջարկի դրսևորումներին։ Ըստ նրա` թեև Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա լուրջ ազդեցություն են թողել համավարակն ու արցախյան 44–օրյա պատերազմը, սակայն ասել, թե շուկան բոլորովին կանգնած է, միանշանակ այդպես չէ։ 

Բարձր է հատկապես նորակառույց շենքերի պահանջարկը. Էդուարդ Ապրիյան