Պատերազմի բեկորները, կամ ինչպես փոխգնդապետ Ստեփանյանն օգնեց ճանաչել հայերին

Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել։ Շատ դեպքերում բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրանց վերջույթները։ Ժամանակակից պրոթեզների կարիք ունեցող վիրավորների խնդիրը լուծելու համար համատեղ ջանքեր են պահանջվում։
Sputnik

Վիճակագրություն՝ աշխարհում ամեն րոպե ինչ-որ մեկի ոտքը կամ ձեռքը անդամահատվում է։

Փաստ՝ արցախյան պատերազմի 44 օրվա ընթացքում Հայաստանում հաշմանդամ դարձածների թիվն կտրուկ ավելացել է։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Հեռանկարներ՝ այնպես անել, որ այդ մարդկանց թիվը փողոցներում հնարավորինս ավելանա։

Պարզաբանեմ թվացյալ պարադոքսը։

- Հելսինկիում հաշմանդամները մի տեսակ շատ են։ Մոսկվայում, Երևանում այդքան չեմ տեսել, - ասացի Ֆինլանդիայում իմ գործընկերոջը։

- Որովհետև Մոսկվայում և, կարծում եմ, Երևանում էլ, նրանք մեծամասամբ տանն են նստում, իսկ այստեղ կարող են դուրս գալ, երբ ուզում են, զբոսնել, որտեղ ուզում են և ինչքան ուզում են,– բացատրեց «Իզվեստիայի» թղթակից Նիկոլայ Իվանովը։

Դրա համար Ֆինլանդիայի բազմահարկ տների վերելակներում կան կոճակներ, որոնք հասանելի են սայլակում նստած մարդուն, ավտոբուսներն ու տրոլեյբուսները համալրված են ասֆալտին հասնող ոտնահատվածներով, մայթերից իջնող թեքահարթակներով, լուսացույցները վայրկյաններ են հաշվում ու բարձրաձայն նախազգուշացնում են կարմիր լույսի մասին, ավտոկայանատեղիների ամենահարմար վայրերը նախատեսված են սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար (զարգացած երկրներում փորձում են խուսափել «հաշմանդամ» բառից):

Քանի մարդու է պատերազմից հետո հաշմանդամության կարգ տրամադրվել. նախարարը թվեր հրապարակեց

Դրանից ինչ-որ բան արդեն կա նաև Երևանում, բայց նախ՝ մայրաքաղաքը ամբողջ Հայաստանը չէ, և երկրորդը՝ արցախյան պատերազմից հետո «ինչ-որ բանը» շատ քիչ է։

Ճիշտ է, հեղինակը տեսել է այն ժամանակները, երբ մենք ընդհանրապես ոչինչ չունեինք, իսկ հետպատերազմյան 50-ականներում ամենուր կարելի էր տեսնել սայլակով, հենակներով, առանց ձեռքերի, դեմքի այրվածքներով մարդկանց: Պետությունն ինչքան կարող էր՝ օգնում էր, բայց շատ բան չէր կարող։

Ֆուտբոլային խաղերի ժամանակ այն ժամանակ Երևանում միակ մարզադաշտը (այժմ ՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ) հաշմանդամների սայլակներով էր լցվում՝ սայլակով մարդկանցից ոչ ոք տոմս չէր պահանջում։ Դա «մինչհեռուստացույցային» Երևանում էր, իսկ հեռուստացույցների հայտնվելուց հետո շատերը հրաժարվեցին մարզադաշտում արևի տակ տապակվելուց, մնացին տանը, ու դրանում ոչ մի լավ բան չկար։

Մինչդեռ սայլակներին (առաջինը ստեղծվել է դեռ XVIII դարում) փոխարինելու եկան շատ ավելի կատարյալ սարքեր, իսկ հենակներն ու անհարմար պրոթեզները փոխարինվեցին այն ժամանակների չափանիշներով ֆանտաստիկ տեխնիկայի հրաշքներով։ Սակայն լիարժեք աշխատունակությունը կորցրած մարդկանց (որոնք առողջներին հավասար չեն ընկալվում) հանդեպ վերաբերմունքը չի փոխվել։

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

Ահա լսեք պրոֆեսոր, անգլիացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերաբան և աստղաֆիզիկոս, գրող, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության կենտրոնի գիտական աշխատանքի գծով տնօրեն Սթիվեն Հոքինգին.

«Հաշմանդամությունը հաջողության հասնելու համար չպետք է խոչընդոտ դառնա։ Գրեթե ամբողջ կյանքիս ընթացքում տառապում եմ շարժիչային նեյտրոնների հիվանդությունից, բայց դա ինձ չխանգարեց աստղաֆիզիկայի ականավոր կարիերա անել և ընտանեկան երջանկություն ձեռք բերել»։

Գերման Գյորինգը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ասել է. «Մեր հետախուզությունը վատ չի աշխատել, մենք գիտեինք Կարմիր բանակի մոտավոր թվաքանակը, տանկերի, ավիացիայի քանակը, գիտեինք ռուսական ռազմական գործարանների հզորությունը և վստահ էինք հաղթանակի մեջ։ Բայց մենք չգիտեինք խորհրդային ռուսներին»։

Խորհրդային ռուսներին ճանաչելու հարցում Գյորինգին օգնեց օդաչու Ալեքսեյ Մարեսևը։ Կորցնելով երկու ոտքերը՝ նա նորից նստեց մարտական ինքնաթիռի ղեկին ու շարունակեց կռվել թշնամու դեմ։

Այսօրվա հայերին ճանաչելու հարցում օգնեց Սարգիս Ստեփանյանը։ Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետը (առանց երկու ոտքի ու մեկ ձեռքի) դարձել է բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն: Ղեկավարում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան, մարզասրահ է բացել հաշմանդամություն ունեցող անձանց համար ու նրանց հաղթել է սովորեցնում:

Ոտքի գերմանական պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է. լուսանկար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհի բնակչության գրեթե 15 տոկոսը հաշմանդամություն ունի։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը մեզ երկու բանի մասին հիշեցրեց։ Նախ՝ մարդուն տրված չէ կանխագուշակել, թե ով փորձանքի մեջ կհայտնվի, դրա համար «երբեք մի հարցրու՝ ում մահն է գուժում զանգը...» ։

Եվ երկրորդ՝ հաշմանդամությունը մարդուն ինչ-որ առանձնահատուկ չի դարձնում, այն պարզապես նրան անհարմար դրության մեջ է դնում։ Նրան այդ վիճակից հանելու հարցում օգնում են, մասնավորապես, բիոնիկ պրոթեզները։ Սա այն դեպքն է, երբ ձեռքի կամ ոտքի կառավարման համար պատասխանատու նյարդային վերջավորությունները ազդանշաններ են ուղարկում պրոթեզի էլեկտրոնային ընդունիչներին: Մարդը մտածում է ձեռքը շարժելու մասին, շարժողական մկանը ազդանշան է ընդունում ուղեղից, իսկ էլեկտրոդներն արդեն ընդունում են շարժողական մկանների ազդանշանը: Դրանք ուղարկում են ազդանշանը պրոթեզի պետք եղած հատված։ Արդյունքում վերջույթը շարժվում է:

Համեմատե՛ք սայլակի ու հենակի հետ՝ ֆանտաստիկա։

Ամերիկացի Ջեյսոն Բարնսը տան տանիքում օդափոխման խողովակն էր մաքրում, երբ հանկարծ նրան 22 հազար վոլտ հզորությամբ հոսանք հարվածեց։ Նա ողջ մնաց, բայց ձեռքը ստիպված անդամահատեցին, իսկ Ջեյսոնը թմբկահար էր…

Բուժման նպատակով 6 զինվոր Ավստրիա կմեկնի. կաթողիկոսն ընդունել է նրանց

Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներներն ու նեյրոկենսաբանները նրա համար պրոթեզ են հորինել, ու այսօր Ջեյսոնը հարվածային գործիքների վրա այնպիսի հրաշքներ է գործում, որը սովորական ձեռքերը պարզապես ունակ չեն կրկնել։

Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցների համար դա մասնագիտական պատվի հարց էր։ Հաշմանդամներին աշխատունակությունը վերադարձնելը պետք է մեր մեծահարուստ էլիտայի համար դառնա խղճի հարց։

Ռուսական շուկայում ոտքերի պրոթեզների գները սկսվում են 130 հազար ռուբլուց ու կարող են հասնել 6 միլիոնի: «Ձեռքերը» նույնիսկ ավելի թանկ են՝ մինչև 10 միլիոն ռուբլի էլեկտրոնային արմունկի կամ դաստակի համար:

Պրոթեզը անհատական մոդուլային սարք է, ուստի դրա արժեքը կախված է վնասվածքի բնույթից ու օգտագործողի ցանկություններից:

Իսկ ինչ է խիղճը։ Վարկած կա, որ այն Աստծու ձայնն է, որը հուշում է, որ ինչ-որ բան սխալ եք անում։

Եկեք ճիշտ վարվենք։