Պատրուշևը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հետ քննարկել է ազգային անվտանգության սպառնալիքները

Կողմերն անդրադարձել են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում պետությունների փոխգործակցությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀԱՊԿ  Անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Դուշանբեում քննարկել է Ռուսաստանի, Հայաստանի,Տաջիկստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության սպառնալիքները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ-ը մտադիր է բարձրացնել կոլեկտիվ անվտանգության համակարգի պատրաստականության աստիճանը

«Դուշանբեում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մասնակցել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի և ՀԱՊԿ-ի մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Դուշանբեում Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջև ստորագրվել էր փոխգործակցության հուշագիր: