«Յուվենտուսը» բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ

Հայ ֆուտբոլիստին ուզում են ներառել հարձակման գծում, որպեսզի Կրիշտիանու Ռոնալդուի ծանրաբեռնվածությունը նվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik․ Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները սկսել են բանակցել հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին գրում է Min.news-ը։

Հենրիխ Մխիթարյանը դեռ լավ մարզավիճակում չէ. Պաուլո Ֆոնսեկա

Հայտնի է, որ Հենրիխ Մխիթարյանը դեռ չի երկարաձգել իր պայմանագիրը «Ռոմայի» հետ, իսկ այն ավարտվում է այս ամառ։

Պարբերականը նշում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստին ուզում են ներառել հարձակման գծում, որպեսզի Կրիշտիանու Ռոնալդուի ծանրաբեռնվածությունը նվազի։

Առայժմ Մխիթարյանը պաշտոնապես չի պատասխանել «Յուվենտուսի» առաջարկին։