Գործող օրենքն ընդունվել է 2000 թվականին, իսկ անցած տարիներին դրանում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Այդուհանդերձ, դրանում առկա իրողություններն այնքան էլ համահունչ չեն տվյալ ոլորտում իրավունքի զարգացման միտումներին և մակարդակին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՏՄՊՊՀ) անդամ Տիգրան Մարկոսյանը։
Ըստ նրա` 2015 թվականին եղան սահմանադրական բարեփոխումներ, որոնցում առկա որոշ հիմնադրույթներ անհրաժեշտ դարձրին նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի բարեփոխումները։
«Մենք տարբեր տարիներին ունեցել ենք միջազգային գործընկերների կողմից պատրաստված զեկույցներ, որոնցում այս կամ այն կերպ արձանագրվել էր մրցակցային ոլորտի օրենսդրական բարեփոխման հրատապությունը։ Հանձնաժողովի գործող անդամների մի մասը ԱԺ–ի կողմից իրենց նշանակման գործընթացի ժամանակ հնչեցրած ելույթներում անդրադարձել էին որոշակի օրենսդրական խնդիրների` ստանձնելով հրապարակային հանձնառություն նաև օրենսդրական բարեփոխումներին մասնակցելու առումով, և այդ ամենը բերեց այն արդյունքին, որն ունենք այսօր»,– նշեց ՏՄՊՊՀ անդամը։
Ի՞նչ կլինի, եթե նախագահը չստորագրի Բարձրագույն կրթության մասին օրենքը. իրավագետի տեսակետը
Մարկոսյանը զրույցի ընթացքում հանգամանորեն անդրադարձավ վարույթների հարուցման պարագայում հանձնաժողովի գործառույթներին, տնտեսվարողների գործունեությանն առնչվող տեղեկատվության ստացման մեթոդներին, նոր օրենքով հանձնաժողովի անդամին տրվող երաշխիքներին ու լիազորություններին։
Մարկոսյանի փոխանցմամբ` իրականացվում են համապատասխան իրազեկման աշխատանքներ, որոնց նպատակը հատկապես օրենքի հասցեատերերին իրազեկելն է ուժի մեջ մտնելու ժամկետների մասին, որպեսզի շահագիրգիռ կողմերը նախապատրաստվեն և դրսևորեն փոփոխություններին համահունչ վարքագիծ։
Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում