ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազավուրի որդու՝ Նիկոլայի կինը` «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Facebook-ում հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Շառլ Ազնավուրի Ils sont tombés (Նրանք ընկան) երգը՝ ռուսերենով։ Երգի բառերը ֆրանսերենից ռուսերեն թարգմանել է Ելենա Վինոգրադովան։
«Ավելի քան մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց Արցախի պատերազմը ցույց տվեց ամենասարսափելին ՝ ոչինչ չի փոխվել։ Ինչպեսև այն ժամանակ, հիմա նույնպես մենք պետք է պայքարենք մեր կյանքի իրավունքի համար։ Այժմ, ինչպեսև այն ժամանակ` «լռում էին բոլորը, կարծես թե չգիտեին, որ ինչ-որ տեղ մի ամբողջ ժողովուրդ խեղդվել է իր արյան մեջ», - գրել է Քրիստինա Ազնավուրը՝ մեջբերելով երգի բառերը։
Ils sont tombés երգի տեքստը Շառլ Ազնավուրը գրել է 1975 թվականին։ Քրիստինայի խոսքով՝ այն այսօր արդիական է ողջ հայ ժողովրդի համար։ Նա նվիրել է իր կատարումը Հայոց ցեղասպանության զոհերի և արցախյան պատերազմում ընկածների հիշատակին:
Ծիծեռնակաբերդում են արցախյան 44–օրյա պատերազմի մասնակիցները` անվասայլակներով ու հենակներով