Երեկ գիշեր Արմավիրում տեղի ունեցած կրակոցների և սպանության փորձի դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում մի տղամարդ նախ դանակահարել է իր ազգականին, իսկ հետո կրակել ոստիկանների ուղղությամբ։ Վերջում տղամարդն ինքն իր ծնոտին է կրակել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 6-րդ կետերի (սպանության) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գյումրիում իրենց տան մեջ դանակահարել են ամուսինների
Նշենք, որ ոստիկանությունն էլ իր հերթին դեպքի առնչությամբ տեսանյութ է հրապարակել։
Հիշեցնենք` տղամարդը ապրիլի 22-ին ժամը 01:10-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կտրող-ծակող գործիքով հարվածել էր իր ազգականի կրծքավանդակին և հեռացել։
Որոշ ժամանակ անց վերադառնալով դեպքի վայր` տեսել է ոստիկաններին ու «ԱԿ 103» տեսակի ինքնաձիգից դիտավորյալ անկանոն կրակոց է արձակել նրանց ուղղությամբ։
Այս ամենից հետո նա նույն ինքնաձիգից մեկ անգամ կրակել է իր ծնոտին։ Ւնչպես տուժածը, այնպես էլ մեղադրյալը հոսպիտալացվել են։
Դանակահարություն Գեղարքունիքում. 30-ամյա տղամարդը դանակի 6 հարված է ստացել