Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը

Ալկոհոլի նույնիսկ փոքր քանակը կարող է վաղաժամ ծերացում և անոթների հիվանդություններ առաջացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Սննդաբան Ելենա Կալենը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պատմել է, որ կոնֆետները և քաղցր խմիչքները կարող են քայքայել մարդու օրգանիզմը։

Կիտրոնաջրի օգուտն ու վնասը․ սննդաբանը ներկայացրել է ճշմարտությունը

Նրա խոսքով` դրանք ոչ միայն «դատարկ կալորիաների» աղբյուր են, այլ նաև ճարպակալման հիմնական պատճառ։ Մասնագետի կարծիքով` արյան մեջ շաքարի բարձր մակարդակն առաջացնում է դիաբետ, ինչպես նաև վատացնում է մաշկի վիճակը։

Օրգանիզմին վնասում է նաև միսը, այն չափից շատ օգտագործելու դեպքում երբեմն զարգանում է դիսպեպսիա` ստամոքսի բնականոն աշխատանքի խանգարում, որն ուղեկցվում է գազերի առաջացմամբ և փորի փքմամբ։

Օրգանիզմը կարող է վնասել նաև ալկոհոլը։ Դրա նույնիսկ փոքր քանակությունը կարող է վաղաժամ ծերացում և անոթների հիվանդություններ առաջացնել։ Կալենը վտանգավոր է համարում նաև սուրճը։ Այդ ըմպելիքը կանոնավոր կերպով օգտագործելը հանգեցնում է վաղաժամ ծերացման և լյարդի հիվանդության։

Ավելի վաղ սննդաբան Մարգարիտա Մակուխան հայտարարել էր, որ մոնոդիետան վտանգ է պարունակում։ Նա բացատրել է, որ այդպես սնվելը բարձրացնում է սթրեսի մակարդակը։ Բացի դրանից, կալորիաների զգալի պակասի պատճառով կարող է մկանային և ոսկրային զանգվածի կորուստ լինել ու հորմոնային խանգարումներ առաջանալ։

Այն մեզ սպանում է ամեն օր. բժիշկը պատմել է «մահացու» սննդամթերքի մասին