ԱՄՆ-ում կյանքի 116-րդ տարում մահացել է երկրի ամենատարեց բնակչուհին

Էսթեր Ֆորդը ծնվել է 1904 թ.-ին: Նա ուներ 12 երեխա, 48 թոռ, 108 ծոռ և 120 ծոռնորդի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց քաղաքացին՝ 116-ամյա Էսթեր Ֆորդը: Այդ մասին հաղորդում է Wxii-ն:

«Նրա հուշերը միայն մեր ընտանիքի պատմությունը չէին, այլ նաև աֆրո-ամերիկյան պատմություն էին», - ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել է Էսթեր Ֆորդի թոռնուհին՝ Տանինշա Պատերսոն-Պաուէն:

Գիտնականներն ասել են՝ որ միրգն է դանդաղեցնում ծերացումը

Ֆորդն ապրել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում: Իր երկար կյանքի ընթացքում նա դաստիարակել է 12 երեխա, ուներ 48 թոռ, 108 ծոռ և 120 ծոռնորդի:

Էսթերն ամուսնացել է 15 տարեկանում: Կինն ավելի քան քսան տարի դայակ է աշխատել: Շատ կրոնապաշտ է եղել և երկար տարիներ կամավոր է եղել տեղի եկեղեցում: Վերջին տարիներին Ֆորդը տառապում էր դեմենցիայով, սակայն 2017 թ-ի դրությամբ նա դեռ հիշում էր աստվածաշնչյան սաղմոսները: Իր 112-րդ հոբելյանին նա կարողացել է կարդալ 23-րդ սաղմոսը:

Նշվում է, որ ամենածեր ամերիկուհին փրկվել է 1918 թ-ի գրիպի համավարակից, ինչպես նաև կորոնավիրուսից և մահացել է բնական պատճառներով: