Մահվան ելքով վրաերթ` Լոռու մարզում. 81-ամյա կինը տեղում մահացել է

Ծեր կնոջը վրաերթի ենթարկած վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Կոծինյանը, իր վարած «ԿԱՄազ» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի Գործարանային փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վանաձորի բնակիչ, 81-ամյա Ռիմա Ծատուրյանին։

Վարանդայում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են կնոջ մահը։

 Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության օպերատիվ խումբը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է  ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։