Արքայազն Ֆիլիպին հուղարկավորել են Վինձորի Սուրբ Գեորգիի մատուռում. տեսանյութ

Հուղարկավորությանը ներկա են եղել հանգուցյալի միայն 30 մերձավոր ազգականներ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով սահմանված սահմանափակումներին համապատասխան:
Sputnik

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հուղարկավորվել է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում։ Տեղեկությունը հայտնում են միջազգային առաջատար լրատվամիջոցները:

Հուղարկավորությանը ներկա են եղել հանգուցյալի միայն 30 մերձավոր ազգականներ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով սահմանված սահմանափակումներին համապատասխան:

Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»

Թագուհու պնդմամբ՝ արքայական ընտանիքի բոլոր ավագ անդամները եղել են քաղաքացիական հագուստով՝ հրաժարվելով նման դեպքերի համար ավանդական համազգեստից:

Արքայազն Ֆիլիպը թաղվել է մատուռի թագավորական դամբարանում, սակայն դա կլինի նրա ժամանակավոր հանգրվանը։ Նրա այրու մահվանից հետո դքսի աճյունը կտեղափոխվի այն վայր, որտեղ արդեն հանգչում են թագուհու ծնողները՝ Գեորգ VI թագավորն ու Եղիսաբեթ թագուհին, նրա կրտսեր քույրը՝ արքայադուստր Մարգարեթը, ու որտեղ կթաղվի Եղիսաբեթ Երկրորդը: Այսպիսով, 73 տարի միասին ապրած ամուսինները կարող են կրկին վերամիավորվել։

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը մահացել է 99 տարեկան հասակում: Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը նշել էր, որ Էդինբուրգի դուքսը կյանքից հեռացել է Վինձորի դղյակում: