Ավտովթար և վրաերթ Շենգավիթում․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ավտոմեքենաների բախման հետևանքով երթևեկելի գոտուց դուրս եկած մեքենան հարվածել է քաղաքացիներին, որոնք 2 մետր բարձրությունից ընկել են նկուղային հարկ իջնող սանդուղքների վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Ժամեր առաջ ավտովթար ու դրա հետևանքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ համայնքում։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 16:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում Honda Fit մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel Vectra մակնիշի ավտոմեքենային:

Ողբերգական դեպք Կոտայքում․ հղի կնոջը մահացած են հայտնաբերել

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհալի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի: Կատարվածի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

ստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Շենգավիթ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցներ են եղել։

Հավաքվածների խոսքով՝ նրանք փողոցում բարեկարգման աշխատանքներ կատարելուց հետո նստել էին մայթեզրի հարևանությամբ գտնվող խանութի՝ նկուղային հարկի համար նախատեսված բազալտե պատվանդանի վրա։ Ավտոմեքենաների բախման հետևանքով երթևեկելի գոտուց դուրս եկած մեքենան հենց այդտեղ է վրաերթի ենթարկվել քաղաքացիներին։ Նշվում է, որ վերջիններս վրաերթի հետևանքով մոտ 2 մետր բարձրությունից ընկել են նկուղային հարկ իջնող սանդուղքների վրա: