ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի ու դիմել է փախուստի։
2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ Փաստի առիթվ հարուցվել է քրեական գործ։
Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու մյուս տուժածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։
Վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կ. Մ.-ն հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նա եղել է ոչ սթափ վիճակում։