Սերժ Սարգսյանը գաղտնի տեղեկությո՞ւն է հայտնել. դատախազությունը դիմում է ուղարկել ՌՈ

ՀՀ երրորդ նախագահը փետրվարին ասել էր, որ նախկին կառավարությունը ծրագրում էր մինչև 2024 թվականը 2500 ԱԹՍ ձեռք բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Դատախազությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմում է ուղարկել ռազմական ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նա նշեց` դիմում է ուղարկվել սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին «Արմնյուզին» տված հարցազրույցում հայտնել էր, որ 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո իշխանությունը հետաքննություն է անցկացրել, ուսումնասիրել հակառակորդի կիրառած միջոցներն ու պլանավորել 1 մլրդ 300 մլն դոլարի սպառազինություն ձեռք բերել 2018-24թթ-ին պետական բյուջեի ու վարկային միջոցների հաշվին: Նա նշել էր` ծրագրում էին մինչև 2024 թվականը 2500 ԱԹՍ ձեռք բերել (2018-2020 թվականներին` 1000 ԱԹՍ)։

Սարգսյանի խոսքով` այդ գործարքներն այդպես էլ չիրականացվեցին, քանի որ ՀՀ նոր իշխանությունը փոխեց այդ պլանը:

«Արցախյան պատերազմի մասին հարցազրույցի հետքերով». ինչում էր ճիշտ ու սխալ Սերժ Սարգսյանը