Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա

Նախնական տվյալներով՝ ճանապարհը սառցակալած է եղել, և ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Թուրքիայում ավտովթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկ է մահացել, 26 տուժած կա։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։

Վթարված գնացք, զոհեր, վիրավորներ, փրկարարներ. Թայվանի ողբերգությունը` լուսանկարներով

«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ապրիլի 10–ի առավոտյան` ժամը 9:30-ի սահմանում, Քոնյա-Աքսարայ ճանապարհին»,– ասել է նա։

Վթարի է ենթարկվել 32 ռուսաստանցի զբոսաշրջիկներին Կապադովկիա փոխադրող ավտոբուսը։

Նախնական տվյալներով` ճանապարհը սառցակալած է եղել, և ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։

Ողբերգական վթար Շիրակի մարզում. «07»-ը բախվել է բեռնատարին, ուղևորուհին տեղում մահացել է

«Ցավոք, թուրքական իշխանությունները հաստատել են ռուս զբոսաշրջիկներից մեկի մահը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Մահացած զբոսաշրջիկը կին է։

Տուժածներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել, նրանց շտապ բուժօգնություն են ցուցաբերում:

Թուրքական ռազմական NF-5 ինքնաթիռ է կործանվել. Թուրքիայի ՊՆ–ն հաստատել է տեղեկությունը