Ո՛չ պատերազմին. Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված փառատոն կանցկացվի

Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումն անցկացվելու է Հայաստանի կառավարության, Ռուսաստանի դեսպանատան, Երևանում ռուսական տան և «Մոսկվայի տան» աջակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik.Հայաստանում հանրապետական փառատոն կանցկացվի՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին։ Տեղեկությունը հայտնում է Երևանում ռուսական տան մամուլի ծառայությունը։

«Երեխա չունեցա, բայց այստեղ հանգչող զինվորներն իմ որդիներն են». Արշալույս Խանջյան

Փառատոնի շրջանակում նկարչության, ասմունքի և շարադրությունների մրցույթներ կանցկացվեն երեխաների համար: Միջոցառումը տեղի կունենա առցանց ձևաչափով: Աշխատանքներն ընդունվելու են ապրիլի 15-ից հունիսի 10-ը:

««Ռոսիա» հասարակական կազմակերպությունը նախատեսում է հանրապետական փառատոն անցկացնել «Ո՛չ պատերազմին» կարգախոսով։ Ընտրական փուլի արդյունքներն ու հաղթողների անունները կհրապարակվեն հունիսի 20-ին, իսկ հունիսի 22-ին՝ հիշատակի օրը, Երևանում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումը», - նշված է հաղորդագրության մեջ։

Պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումն անցկացվում է ՀՀ կառավարության, ՌԴ դեսպանատան, Երևանում ռուսական տան և «Մոսկվայի տուն» կենտրոնի աջակցությամբ:

«Հիշելով նախնյաց սխրանքը»․ Ռուսաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Երևանում Անմար կրակի մոտ

««Ո՛չ, պատերազմին» փառատոնի նպատակը երեխաների և դեռահասների ուշադրությունը ժամանակակից աշխարհի խնդիրների վրա հրավիրելն է, դրանց լուծումների որոնումը, հայրենիքի պաշտպանների իրադարձությունների ու սխրանքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք սերմանելը», - ասված է հաղորդագրության մեջ:

Մրցույթը կանցկացվի 4 տարիքային խմբի համար՝ մինչև 8 տարեկան, 9-12 տարեկան, 13-15 տարեկան և 16-18 տարեկան։ Մանրամասները հրապարակվել են Երևանի ռուսական տան Facebook-յան էջում:

100 ծառ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային