Քաղաքացին փորձել է հաշիշի յուղ ու մարիխուանա ներկրել Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով

«Զվարթնոց» օդանավակայանում զննել են քաղաքացու ուղեբեռը և տարբեր չափի սրվակներ հայտնաբերել։
Sputnik

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ բացահայտել է մաքսանենգության հերթական դեպքը։

Ըստ հաղորդագրության` օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Պ.-ի ուղեբեռը: Զննման արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից, ուղեբեռում հայտնաբերվել են սուր հոտով, հաշիշի յուղի նմանվող դեղնականաչավուն զանգվածով տարբեր չափի 56 սրվակ և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով պլաստամասե 5 սրվակ ու տուփ:

Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ Դավթաշենում թմրանյութ են հայտնաբերել․ տեսանյութ

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Թմրամիջոցների վաճառք Telegram-ում. կալանավորվել է 6 անձ