Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը. տեսանյութ

Բանակցությունների ընթացքում կքննարկվի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Քիչ առաջ մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է

Ավելի վաղ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարցեր, Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: 

«Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, դա, իհարկե, երկկողմ օրակարգն է, միջկառավարական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, մենք սերտորեն համագործակցում ենք և՛ ԱՊՀ շրջանակում, և՛ ԵվրԱզԷՍ-ի, և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում»,– ասել է նա։

Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել այսօր։ Մինչ այդ նա հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին և ասել` ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել է հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել է ԶՈւ գլխավոր շտաբին ու ԱԺ արտահերթ ընտրություններին: