ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի– Sputnik․ Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում այսօր 15 և17 տարեկան աղջիկներ են թունավորվել։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ 15-ամյա աղջիկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Վիճակը գնահատվում է ծանր։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աղջիկները տանը միայնակ են եղել, առավոտյան նրանց այդ վիճակում գտել է հայրը։
«Հայրը տաքսու վարորդ է, առավոտյան մոտավորապես ժամը 10-ի կողմերը դռան զանգն է տվել, երկար ժամանակ չեն բացել, լուսամուտը ջարդել, ներս է մտել»,- պարբերականի հետ զրույցում հայտնել է Ջրառատ համայնքի ղեկավար Արթուր Ասատրյանը:
Համայնքի ղեկավարը նաև հայտնել է, որ աղջիկների մայրը նրանց հետ չի ապրում: Հորական տատն է երեխաներին խնամում, բայց նա էլ աղջիկների կրտսեր եղբոր մոտ՝ հիվանդանոցում է եղել։ 12-ամյա տղան վերջերս ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում է հայտնվել։
Համայնքապետի խոսքով՝ տեղում փորձագետներ են աշխատում, որպեսզի պարզեն, թե ինչն է ողբերգության պատճառ դարձել։
Երևանում ավտովթարից հետո վրաերթի են ենթարկվել մայր ու դուստր
«Մտանք, ներսում գազով ջրատաքացուցիչ կար խոհանոցում, բայց նորմալ միացված էր, գազի հոտ էլ չկար: Փայտի վառարան ունեն, բայց վառված չի եղել, դեռ չգիտենք, թե ինչն է պատճառը»,- ասել է Ասատրյանը:
Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ թերթի հետ զրույցում նշել է, որ նախնական գնահատմամբ` թունավորման պատճառը շմոլ գազն է:
Փորձում էր սելֆի անել պատուհանագոգին․ մահացել է Ելենա Փինջոյանի 14–ամյա որդին