Բերման է ենթարկվել 15 մարդ, նրանց թվում նաև պատերազմի զոհերի հարազատներ կան. տեսանյութ

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին, և նրանց ու ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ։
Sputnik

Կառավարության մոտից, «ՎԵՏՕ» շարժման կին անդամների բողոքի ակցիայից այսօր բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բերման ենթարկվածների թվում նաև պատերազմի զոհերի հարազատներ կան։

Բերման է ենթարկվել զոհված Իշխան Պետրոսյանի դուստրը. կանայք շարժվեցին դեպի ոստիկանություն

Ինչպես արդեն հայտնել էինք, «ՎԵՏՕ» շարժման կին անդամներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։

Կանայք թուրքական ֆես էին վերցրել, որպեսզի այն նվիրեն գործող իշխանությանը։ Նրանք հավկիթներ նետեցին կառավարության շենքի և այն պաշտպանող ոստիկանների ուղղությամբ։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին, և ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ։