ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իր ընտանիքը երբեք քաղաքականության չի զբաղվել ու չի զբաղվում։
«Իմ հայրը համայնքի ղեկավար է 2008թ–ից։ Ընդ որում, համայքի ղեկավար է որպես անկուսակցական, և որպես անկուսակցական է մասնակցել ընտրություններին։ Եվ որևէ քարոզարշավի կամ մարզային այցերի (համայնքի շրջանակներից դուրս, համենայնդեպս) երբեք չի ներգրավվել»,– ասաց Հովհաննիսյանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրերն այն մասին, որ մարտի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում քաղաքացիների մեծ թվով ներկայությունն ապահովել է հատկապես Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը` ՊԵԿ նախագահի հայրը։
«Բնակիչներին որևէ մեկը հանդիպման վայր չի ուղղորդել։ Բնակիչներն իմացել են, որ երկրի վարչապետը գալու է իրենց համայնք և մեծ ուրախությամբ ներկա են գտնվել»,– ասաց Հովհաննիսյանը։
«Ձեզ վախացնելո՞վ են բերել»․ Փաշինյանի մարզային հանդիպմանը կրկին երեխաներ են եղել
Հիշեցնենք` վարչապետի մարզային այցից հետո մամուլը գրեց, որ Ալաշկերտ համայնքում Փաշինյանին դիմավորողների թվաքանակը պայմանավորված էր գյուղապետի հանգամանքով։
Սա այն համայնքն է, որտեղ Փաշինյանին երեխաները դիմավորել էին աղուհացով։
«Գեղարքունիքում ևս ունենք անվտանգային միջավայրի փոփոխություն». Փաշինյանն այցելել է մարզ