Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ կիրականացվեն. Հայկ Չոբանյան

Նորանշանակ նախարարն այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե և հայտնել, որ այն բացառիկ նշանակություն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ պետք է իրականացվեն։ Այդ մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանը, որն այցելել է ռազմարդյունաբերության կոմիտե։ Տեղեկությունը հայտնում են ԲՏԱ-ի ֆեյսբուքյան էջից։

Մեծ ուշադրություն ենք դարձնելու ռազմարդյունաբերությանը․ Ավինյանը՝ ԶՈւ բարեփոխումների մասին

Նախարարը հանդիպել է ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմի հետ: Նրան են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները:

«Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա», - նշել է Չոբանյանը

Նա նաև հավելել էր, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվում է պաշտոնից և փոխարինում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին:

Արշակյանը մարտի 31-ին էր հայտնել, որ ազատվում է աշխատանքից։

Հակոբ Արշակյանը հրաժարվում է պաշտոնից. նա բացատրել է իր որոշման պատճառը