Երևանում Toyota–ն վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջիկների և մտել ծաղկի սրահ․ կա 4 վիրավոր

Մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտների, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, հետո խաչմերուկը կարգավորող լուսակրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Խոշոր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում, որի հետևանքով կամ 4 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վրաստանյան բեռնատարը Երևանում վրաերթի է ենթարկել մի տղամարդու. նա մահացել է

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 4–ին, ժամը 21։00-ի սահմաններում։

«Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Խնկոյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ թիվ 5/3 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 23-ամյա Ռոզա Պետրոսյանին և 20-ամյա Մարիամ Հակոբյանին, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և բախվել ծաղկի սրահի տաղավարներին»,-գրում է կայքը։

Մանվել Գրիգորյանի աներորդուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ, Գ. Խնկոյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Ամիրխանյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լոռու մարզում 54-ամյա վարորդը «Nissan Teana»-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղային