Մահացել է բժիշկ Գեորգի Կիմի Պողոսյանը

Անվանի բժշկի մահվան լուրը հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նա ցավակցել է Պողոսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Կյանքից հեռացել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժիշկ Գեորգի Կիմի Պողոսյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Մահացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար Արա Մնացականյանը

«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։ Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին...Հանգչեք խաղաղությամբ»,–գրել է նա։

Նշենք, որ Գեորգի Պողոսյանը 74 տարեկան էր։

Հայտնի է բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան պատճառը. հարազատներից մեկը մանրամասներ է պատմել