Հարություն առած Քրիստոսը մեր հայրենիքից վանի ամեն չարիք. Արամ Ա–ն շնորհավորել է նախագահին

Արամ Ա–ն նշել է, որ բազմազան տագնապներով շրջապատված մեր ժողովրդի կյանքում մեր եկեղեցին, հավատարիմ իր սրբազան առաքելությանը, կոչված է Քրիստոսի հարության շնչով վերանորոգելու մեր կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Տեղեկությունը ահյտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Ինչ պատրաստել Զատկի սեղանի համար. 5 բաղադրատոմս մեր նախնիներից

«Այսօր, բազմազան տագնապներով շրջապատված մեր ժողովրդի կյանքում մեր եկեղեցին, հավատարիմ իր սրբազան առաքելությանը, կոչված է Քրիստոսի հարության շնչով վերանորոգելու մեր կյանքը՝ աստվածաշնչյան ճշմարտությունների ու արժեքների կենսագործումը դարձնելով իր հիմնական սևեռակետը»,–ասված է Արամ Ա կաթողիկոսի շնորհավորական ուղերձում:

Թող հարություն առած Քրիստոսը մեր հայրենիքից վանի ամեն տեսակ չար ու չարիք, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ոգով ու վերանորոգ հավատքով ու կամքով մի նոր փայլուն էջ բացել Հայաստանի պատմության մեջ:

Նշենք, որ ապրիլի 4–ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը` Զատիկը։ Ապրիլի 3–ի երեկոյան բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի սուրբ պատարագ, և հավատացյալները դուրս կգան 48–օրյա Մեծ պահքից։