Կորոնավիրուսով հիվանդ 149 քաղաքացի սպասում են հոսպիտալացման իրենց հերթին

Կանխատեսումների համաձայն՝ աաջիկա շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության դեպքերը Հայաստանում կավելանան 7000-ով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Կորոնավիրուսով հիվանդ 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իրենց հերթին: Այս մասին Facebook-ում կատարած գրառմամբ հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Ծովափնյա հանգստի սեզոնին ընդառաջ` Վրաստանը կարող է բացել ցամաքային սահմանը

«ՀՀ առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ: Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- զգուշացնում է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ նախարարություննում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ աաջիկա շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության դեպքերը Հայաստանում կավելանան 7000-ով

«Հենց այս պահին ՀՀ-ում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է, և ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ: Իսկ վիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է: Սա նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպքեր»,- ասել էր նա:

Աֆեյանի ընկերությունը պատվաստանյութի 100 մլն չափաբաժին է փոխանցել ԱՄՆ-ի կառավարությանը

Գայանե Սահակյանի խոսքով՝ այդ 7000 դեպքերի արդյունքում մահճակալային ֆոնդն ամբողջությամբ կսպառվի ու դարձյալ հոսպիտալացման հերթեր կառաջանան: