Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և տուժածների ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Այսօր Աբովյան քաղաքում` հակատուբերկուլյոզային դիսպանսերի մոտ, ճակատ-ճակատի են բախվել «Toyota»-ն ու «Lada»-ն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Արմավիրի մարզում. տուժածներից մեկի ականջը կտրվել է

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։45-ի սահմանում։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Մինչ քննիչներն աշխատել են դեպքի վայրում, հիվանդանոցից ահազանգել են, որ տուժածներից մեկը մահացել է։

Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Նշենք, որ ըստ ոստիկանության տվյալների` անցած 3 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 41 ՃՏՊ:

Մանվել Գրիգորյանի աներորդուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է