ՀՀ–ում տեղումները մի քանի օրով կդադարեն, բայց ցուրտը դեռ չի նահանջի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև մարտի 30-ը ներառյալ, Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3–ից -4, հողի մակերևույթին՝ -5–ից -7»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում տեղումներ կգրանցվեն մարտի 31-ի գիշերը` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

ՀՀ–ում տեղումները մի քանի օրով կդադարեն, բայց ցուրտը դեռ չի նահանջի. եղանակի տեսություն

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +7-ից +9-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -1-ից -3։

Նշենք, որ երեկ առատ ձյուն էր տեղում Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում։ Առատ ձյան պատճառով փակվել էր Երևանից դեպի Եղեգնաձոր ճանապարհը։