Կեղծ «Սպուտնիկ V» տեղափոխող ինքնաթիռի անձնակազմը թաքնվել է Մեքսիկայի իշխանություններից

Մեքսիկայի գլխավոր դատախազությունում դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հոնդուրասի քաղաքացիները, որոնց Մեքսիկայում ձերբակալել էին կեղծ «Սպուտնիկ V» պատվաստանյութ տեղափոխելիս, կարողացել են թաքնվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիացիների ավելի քան մեկ քառորդը կցանկանար պատվաստվել «Սպուտնիկ V» -ով․ հարցում

Ինչպես նշում է Մեքսիկայի գլխավոր դատախազությունը, տեղի մաքսատան աշխատակիցները ամպուլներով սառնարանը և ինքնաթիռը հանձնել են դատախազության տնօրինությանը, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

«Միգրացիոն ծառայությանը խնդրել են ներգաղթման ծանուցումներ տրամադրել հյուրանոցում տեղավորված օդաչուին և ուղևորներին, սակայն վերջիններս փախել են» - նշվում է Twitter-ում գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Սպուտնիկ V»–ի նոր խմբաքանակ կունենանք. ի՞նչ փուլում է Covid-19-ի դեմ պատվաստումների հարցը

Անցյալ շաբաթ Մեքսիկայի իշխանությունները Կամպեչե նահանգի օդանավակայանում ձերբակալել էին Cessna մասնավոր ինքնաթիռ, որում հայտնաբերել էին ավելի քան հազար ամպուլա նյութ, որը պիտակավորված էր որպես COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութ։

Ինքնաթիռում են եղել նաև Հոնդուրասի 7 քաղաքացի։

«Անելանելի վիճակ». ո՞վ է ԵՄ-ում հետաքրքրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով