Էջմիածնում վրաերթի է ենթարկվել Մանվել Գրիգորյանի աներորդին. նա տեղում մահացել է

58-ամյա Աշոտ Ամիրյանին վրաերթի ենթարկածը դիմել է փախուստի` օգնություն չցուցաբերելով տուժածին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի հետևանքով 58-ամյա մի տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հաղորդում է Shamshyan.com–ը` հավելելով, որ մահացողը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։

1257 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել, սակայն նա նախորդ տարվա նոյեմբերին մահացավ` երկարատև հիանդությունից հետո։

Արագածոտնի մարզում սելավաջրերը հեղեղել են մի շարք բնակավայրեր

Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 1-ին մասով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։