Էդուարդ Սպերցյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին. հայտնի է` երբ

20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղում է Ռուսաստանի «Կրասնոդարի» կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը այսօր` մարտի 25-ին, կժամանի Երևան: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Ազգային ընտրանու՝ Լիխտենշտեյնից վերադառնալուց հետո Սպերցյանը կմիանա թիմին»,–նշված է հաղորդագրության մեջ, որին կից ՀՖՖ–ն հրապարակել է երիտասարդ ֆուտբոլիստի լուսանկարը։

Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:

2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում:

Վարազդատ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել

2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում:

2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվում

Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում: