Արագածոտնի մարզում սելավաջրերը հեղեղել են մի շարք բնակավայրեր

Դեպք վայր մեկնած փրկարարները մաքրել են սելավատարերը, դադարեցրել անձրևաջրերի հոսքը, փոխել ջրի հունն ու կանխել տների հետագա հեղեղումը։
Sputnik

Հորդ անձրևն այսօր ջրհեղեղի պատճառ է դարձել Արագածոտնի մարզում: Ապարան քաղաքում, Ռյա Թազա և Քուչակ գյուղերում ջուրը լցվել է բնակելի տները:

Մարտի 28-29-ին սպասվում է ցրտահարություն. մասնագետների հորդորը գյուղատնտեսներին

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նշված բնակավայրերում սելավտարերը խցանվել են, ինչի հետևանքով էլ անձրևաջրերը լցվել են տները։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ անձրևաջրերը լցվել են Շահումյան 22-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկը, մոտակա տան նկուղը և հյուրասենյակը, Զ․ Դարյան փողոցում գտնվող տներից մեկը, Ռյա Թազա գյուղում գտնվող տներից մեկի բակն ու Քուչակ գյուղի 7-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղը։

Փրկարարները մաքրել են սելավատարերը, դադարեցրել անձրևաջրերի հոսքը, փոխել ջրի հունն ու կանխել տների հետագա հեղեղումը։