Ստեփանակերտում կառուցվող շենքի բնակարանները կտան Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին

Շենքը կառուցվում է կաթի կոմբինատի տարածքում։ Շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ստեփանակերտի Թումանյան փողոցում բազմաբնակարան շենք է կառուցվում, որտեղ կբնակվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքները: Տեղեկությունը հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։

Շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Շենքը կառուցվում է կաթի կոմբինատի տարածքում։ 108 բնակարանից 90-ը երկսենյականի կլինեն, իսկ 18-ը՝ երեքսենյականի:

Արցախում արդեն փոքրածավալ ներդրումներ կան. էկոնոմիկայի փոխնախարար

Այս պահին ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ են ընթանում։ Զուգահեռ ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման աշխատանքներ են իրականացվում։

«Այնտեղ վախ չկար»․ Ալեքսանդր Գրիգորյանը՝ արցախյան պատերազմի և իր «ուրարտական» շրջանի մասին