Կրակոցներ Կոլորադոյում. սուպերմարկետում 10 մարդ է սպանվել

Sputnik

Ամերիկյան Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքի սուպերմարկետներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել 10 մարդ։ Տեղեկությունը հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Մարիս Հերոլդը։

Զոհվածների թվում մեկ ուժային կա։

«Մենք ցավակցում ենք տուժած ընտանիքներին։ 10 մարդ Է մահացել», - նշել է Հերոլդը։

​Բացի այդ, իրավապահները նշել են, որ հավանական չարագործը ձերբակալվել է։ Որոշ տվյալներով՝ նա նույնպես տուժել է։

Իրավապահ մարմինների աշխատակից Քերրի Յամագուչին էլ ասել է, որ ոստիկանությունը արտակարգ պատահարի հետ կապված հետագա սպառնալիքներ չի տեսնում:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին տեղեկացրել է, որ միջադեպի մասին զեկուցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Հրաձգություն ԱՄՆ Դեյթոն քաղաքում. կան զոհեր. տեսանյութ

1 / 9
Կանայք «King Soopers» սուպերմարկետի մոտ, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը
2 / 9
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները
3 / 9
Իրավապահ մարմնի աշխատակից
4 / 9
Սուպերմարկետի մոտ
5 / 9
Ընտանեկան զույգը մխիթարում է ծանոթին, որը կրակոցների ժամանակ եղել է սուպերմարկետում
6 / 9
Հատուկ ծառայության մեքենաներ
7 / 9
Իրավապահ մարմնի աշխատակիցներ
8 / 9
Իրավապահ մարմնի աշխատակիցներ
9 / 9
Իրավապահ մարմնի աշխատակիցներ