Հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանի խոսքով` ցիկլոնի ազդեցությունը մի փոքր կթուլանա մարտի 26–ին, այնուհետև ջերմաստիճանի կտրուկ անկում կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ երեկոյան հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան։

Հայաստանի խոշոր ջրամբարներում 74 մլն խմ պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի. Ազիզյան

«Առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում։ Այդ ցիկլոնը մեզ մոտ կգործի մինչև մարտի 25–ը ներառյալ։ Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նախալեռներում և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում (Արագածոտն, Կոտայք) վաղը տեղումները կլինեն բավականին ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, կլինի քամու ուժգնացում`20-25 մ/վ արագությամբ»,–նշեց նա։

Ինչու և ինչքան են Հայաստանում թանկացել ապրանքները վերջին մեկ տարում

Սուրենյանի խոսքով` մարտի 26–ին ցիկլոնի ազդեցությունը մի փոքր կթուլանա, տեղումները կդադարեն, իսկ 27–ին Սև ծովի շրջաններից ցուրտ ցիկլոնի ներթափանցում կլինի, որի հետևանքով տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն։ Ջերմաստիճանի կտրուկ անկում կլինի`7-10 աստիճանով։

Չի բացառվում, որ մարտի 28–ից եղանակի պարզեցում լինի, բայց գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Ըստ կանխատեսումների` Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կմոտենա -1-ից -2–ի։

801 նոր դեպք, 24 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում