Առինջ գյուղում ավտոմեքենան շրջվել է. վարորդը մահացել է

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputik. Կոտայքի մարզի Առինջ գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, վարորդը`մահացել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանում կան փակ ճանապարհներ, Կոտայքում, Արագածոտնում և Շիրակում ձյուն է տեղում

Դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 01։31-ին։

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․) շրջվել է. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին», – նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։