Մահացել է կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը

Սուրեն Զաքարյանը բազմաթիվ կամերային ստեղծագործությունների հեղինակ է։ Դրանք կատարվել են Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Հայաստանի տարբեր քաղաքներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Սուրեն Զաքարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը` Facebook–ի էջում գրառում կատարելով։

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

Նշվում է, որ Զաքարյանի հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Սուրեն Զաքարյանը մահացել է սրտի կաթվածից, նա 64 տարեկան էր։

Նշենք, որ Զաքարյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր: Ծնվել էր Երևանում, երաժիշտների ընտանիքում: 1981-ին ավարտել էր Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, 1983-ին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆեսոր Լ. Վլասենկոյի դասարան): Միջազգային մրցույթների դափնեկիր էր: 1985-ին ավարտել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարան):

Այս պահին ավելի քան 600 մարդ է մահվան հետ կռիվ տալիս. Ավանեսյանը` կորոնավիրուսի մասին

Հեղինակ էր բազմաթիվ կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Հայաստանի տարբեր քաղաքներում: Գրեթե երկու տասնամյակ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնը:

Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: