Արցախում ևս 120 պայթյունավտանգ առարկա է ոչնչացվել

Ռուս զինծառայողները ոչնչացման աշխատանքներն իրականացնում են «Բալիջա» հատուկ զորավարժարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են պայթուցիկ առարկաներ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Վերջին մեկ օրում ռուս զինծառայողները «Բալիջա» հատուկ զորավարժարանում ոչնչացրել են շուրջ 120 պայթյունավտանգ առարկա, որոնց թվում եղել են տարբեր տրամաչափի ականներ ու հրետանային արկեր», - ասված է հաղորդագրության մեջ:

Պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին մասնակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 10 զինծառայող:

Ասկերանում խաղաղապահների համար 9-րդ ավանն է կառուցվել

Մարտական գործողություններից տուժած շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են