Տիրան Խաչատրյանի փաստաբանները Վարչական դատարանին կներկայացնեն նոր փաստաթղթեր

Ըստ պաշտպանական կողմի` ՊՆ ղեկավարը աշխատանքից ազատել է Խաչատրյանին, չնայած նրան, որ դատարանը կասեցրել էր նախագահի հրամանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտպանները վարչական դատարան կներկայացնեն նոր փաստաթղթեր, որոնք հաստատում են Խաչատրյանին պաշտոնից հանելու որոշման անօրինականությունը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է TK & Partners իրավաբանական ընկերության ներկայացուցիչ, Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը։ 

Օնիկ Գասպարյանը գնաց, խնդիրները մնացին. Նիկոլ Փաշինյանի ու գեներալների պատերազմի վտանգները

«Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Պարզվում է` մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի կասեցված հրամանագրի կատարումն ապահովող հրաման», – գրել է Ավետիքյանը։ 

ՊՆ ղեկավարի հրամանը Խաչատրյանի պաշտպանները կվիճարկեն մարտի 17-ին։

Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատ արձակելու որոշումը նախագահը կայացրել է փետրվարի 24-ին ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Աշխատանքից ազատվելու պատճառը գեներալ-լեյտենանտի արձագանքն էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերի» հրթիռը մարտական գործողությունների ժամանակ պայթել է 10 տոկոսով:

Տիրան Խաչատրյանի հայցը վարույթ ընդունելը նրա պաշտոնանկության որոշումը կասեցնելու հիմք է

Yerevan.today կայքը մեկնաբանության համար դիմել էր Խաչատրյանին, վերջինս էլ ծիծաղելով նշել էր, որ նման հայտարարություններն ուղղակի անլուրջ են։

Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որի տակ ստորագրել են ավելի քան 40 բարձրաստիճան զինվորականներ և պահանջել վարչապետի հրաժարականը։

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի դիմումը. ինչ է դա նշանակում