Հակատուբերկուլոզային դիսպանսերը նորից կգործի. քաղաքապետարանը մոտ 10 մլն կծախսի

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը պարզաբանել է, որ քաղաքային իշխանությունները 99% զեղչով ձեռք կբերեն անշարժ գույքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Երևանի ավագանին որոշել է «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի համար շենք և սարքավորումներ ձեռք բերել։ Դրա համար Երևանի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 9 միլիոն 700 հազար դրամ։

Հայտնի է` ինչու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել «Աստղիկ» ԲԿ

Այս մասին մարտի 16-ին կայացած նիստում ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը։

«Այդ միջոցները կօգտագործվեն դիսպանսերի, ինչպես նաեւ սարքավորումների ձեռքբերման համար։ Ընդ որում, համայնքը ձեռք է բերում շենք 99% զեղչով»,- ասել է Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ–ն լուծարվել էր 2020 թվականի ապրիլին։

Այն հիմնադրվել է 1987 թվականին՝ Երևանի բոլոր հակատուբերկուլյոզային դիսպանսերների միավորմամբ։ Հիմնարկն իրականացրել է տուբերկուլյոզային հիվանդությամբ հիվանդների հայտնաբերում, ախտորոշում և բուժում: Այստեղ իրականացվել են նաև ֆլյուորոգրաֆիկ և ռենտգեն հետազոտություններ, գործել են կլինիկական և մանրէաբանական լաբորատորիաներ։

Վանաձորում մորը դաժանաբար սպանած տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում