Նրանք չե՞ն բաժանվել․ Ջեյ Լոն և Ռոդրիգեսը ցնցող լուրից հետո առաջին մեկնաբանությունն են տվել

Նախօրեին ԶԼՄ-ներն աստղային զույգի երկրպագուներին ցնցեցին բաժանման մասին լուրով։ Սակայն, կարծես թե, լուրերը դեռ չափազանցված են, և Լոպեսն ու Ռոդրիգեսը դեռ մտորումների մեջ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Համաշխարհային ճանաչում ունեցող փոփ-երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա «գրեթե» ամուսինը՝ հայտնի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, որոշել են խախտել լռությունը և խոսել տարածված լուրերի մասին։

Ջենիֆեր Լոպեսը բաժանվել է սիրեցյալից

Զույգը միասին է արդեն չորս տարի։ Սպասված հարսանիքին խանգարել է համավարակը: Հետևաբար, նրանց բաժանման մասին լուրն իսկական սառը ցնցուղ է դարձել աստղային զույգի բոլոր երկրպագուների համար։

Սակայն, կարծես, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես թվում էր։ TMZ-ի հետ զրույցում նրանք խոստովանել են, որ դեռ փորձում են պահպանել իրենց հարաբերությունները:

Ջեյ Լոն և Ռոդրիգեսը նաև հերքում են, թե վեճի պատճառ է դարձել կրքոտ միլիոնատեր լատինամերիկացու դավաճանությունը։

Հիշեցնենք, որ որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին, գրել էին, որ աստղերը բաժանվել են Ռոդրիգեսի դավաճանության պատճառով: Նրան վերագրում էին «Հարավային հմայք» ռեալիթի-շոուի աստղ Մեդիսոն Լեկրայի հետ սիրավեպը։ Սակայն մարզիկի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ալեքսը չի ճանաչում այդ աղջկան և նրան երբեք չի տեսել։

Լոպեսի նախկին սիրեցյալն իր բազմամիլիոնանոց լսարանին պատմել է ՀՀ–ին սպառնացող վտանգի մասին