Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին հանարապետությունը դեռևս շարունակելու է գտնվել հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների առաջին խումբը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Հեռավար կամ միայն դասագրքով հնարավոր չէ ֆիզկուլտուրայի լիարժեք դասաժամ ապահովել. Քեշիշյան

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ`ձյան տեսքով։ Մարտի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: