ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Ապրիլին լույս է տեսնելու ԱՄՆ Քլարք համալսարանի թուրք դասախոս Ումիթ Քուրթի՝ Հայոց ցեղասպանության մասին գիրքը։ Ermeniheber.am կայքի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է թուրք հայտնի պատմաբան, դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը Facebook-ի իր էջում։
Նրա խոսքով՝ «Այնթափի հայերը. Ցեղասպանության էկոնոմիկան Օսմանյան մի վիլայեթում» վերնագրով գրքի հրապարակմամբ զբաղվել է Harvard University Press հրատարակչությունը։
Գիրքը հիմնված է Ումիթ Քուրթի դոկտորական աշխատանքի վրա։
Ի դեպ, Քուրթն առաջին անգամ չէ, որ ծավալուն աշխատությամբ անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը։ Նա «Օրենքների ոգին. Հայոց ցեղասպանության հետքերը փնտրելով «Լքյալ գույքերի» մասին օրենքներում» գրքի համահեղինակն է։ Մյուս համահեղինակը հենց Թաներ Աքչամն է։