Շնորհակալություն Մարալի համար. Միրզոյանը պատրաստվում է ԱԺ պատվո մեդալ շնորհել Մատվիենկոյին

ԱԺ նախագահը լիահույս է, որ գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Լիբանանահայ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատելու կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատրաստվում է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ։ Միրզոյանն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։

Մարալից բացի, Ադրբեջանում ենթադրաբար ևս 3 հայ կին գերի կա. Զոհրաբյան

«Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, որն արձագանքեց Տաթև Հայրապետյանի նախաձեռնած` ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»,–գրել է Միրզոյանը։

Նա լիահույս է, որ գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ադրբեջանում այլևս չկան գերության մեջ գտնվող հայ կանայք

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ:

Զախարովան խորհուրդ է տվել գերիների թվի հարցով դիմել ոչ թե իրեն, այլ Երևանին և Բաքվին