Երևանում վրաերթի են ենթարկել 2 մարդու. մեկը տեղում մահացել է

Գևորգ Չաուշի փողոցում երկու մարդու վրաերթի ենթարկած վարորդը հեռացել է դեպքի վայրից: Կատարվում է քննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու անձանց, որոնցից մեկը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին, ժամը 21.25-ին։

Բնապահպան պաշտոնյաները Սյունիքում ապօրինի որս են արել

«Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել է և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ:

Վրաերթ կատարած վարորդը հեռացել է դեպքի վայրից: Կատարվում է քննություն։