Նոյեմբերյանի ԲԿ–ում նորածին է մահացել, 22-ամյա մայրը ծանր վիճակում է

Փոքրիկը մահացել է ծնվելուց հինգ րոպե հետո։ Նորածնի հայրը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Տավուշի մարզկենտրոն Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նորածին է մահացել, 22-ամյա ծննդկանը ծանր վիճակում է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վորոնեժի բնակիչը շենքից ընկել է նորածնի մանկասայլակի վրա. սարսափելի պահի տեսանյութը (16+)

Կայքի տեղեկություններով` մարտի 7-ին` 17։30-ի սահմանում, 22-ամյա Լիլիթ Բ.–ն ծննդաբերել է բժշկական կենտրոնում։ 5 րոպե անց նրա նորածին աղջիկը մահացել է, իսկ Լիլիթ Բ․-ն գտնվում է ծանր վիճակում։

Ծննդկանը Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում համայնքի բնակիչ է, նրա ամուսինը` 36-ամյա Արթուր Ա․-ն, դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։

Հիվանդանոցից հրաժարվեցին պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին։

Հրդեհ Գյումրիում. տանտիրոջը մահացած են գտել