Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ֆրանսիացի միլիարդատեր Օլիվիե Դասոն

Օլիվիե Դասսոն հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր։ Նրա հետ մահացել է նաև ուղղաթիռի օդաչուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ երեկ ուղղաթիռն ընկել է Նորմանդիայի Տուկ կոմունայում։ Բացի «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցչից, կործանման պատճառով մահացել է նաև օդաչուն։

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

Քաղաքական գործչի մահվանն արդեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը գրառում է արել Twitter-ում։

«Օլիվիե Դասոն սիրում էր Ֆրանսիան։ Խոշոր գործարար, տարածքային պատգամավոր, Ռազմաօդային ուժերի պահեստային հրամանատար․ ամբողջ կյանքի ընթացքում նա չի դադարել ծառայել մեր երկրին»,-գրել է Մակրոնը։

​Դասոն 69 տարեկան էր։ Նա հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր` «Dassault Group»-ի՝ 2018թ․-ի մայիսին մահացած ղեկավար Սերժ Դասոյին որդին։ Նրա կարողությունը գնահատվում է 5 միլիարդ եվրո։

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է