4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Թմրանյութերի շրջանառության գործով բերման են ենթարկել 4 անձի, որոնցից մեկը օտարերկրյա քաղաքացի է։
Sputnik

Ոստիկանությունը Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտվել. ՊԵԿ

«Օրերս Սյունիքի մարզի Ալվանք գյուղից Շվանիձոր տանող ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 4 կիլոգրամ 290 գրամ հերոին և 2 կիլոգրամ 100 գրամ ափիոն։ Թմրամիջոցներով փաթեթները պարկի մեջ էին, պարկն էլ թաղված էր»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել

Հետագա միջոցառումներով հայտնի է դարձել, թե ում համար էր թմրամիջոցները բերվել։ Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել 4 անձի, որոնցից մեկը՝ օտարերկրյա քաղաքացի։

Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են