Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի բնակարաններից մեկում կնոջ այրված դի են գտել

Վանաձորի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ էլ տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: shamshyan.com–ը հայտնում է, որ հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել։

Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել

Մասնավորապես, ժամը 17:15-ի սահմաններում ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Չուխաջյան փողոցի 11 հասցեում հրդեհ է բռնկվել:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարելով կրակը` այնտեղ հայտնաբերել են 59-ամյա Մարինե Գոգինյանի այրված դին:

Նշված վայրից հիվանդանոց են տեղափոխվել 36-ամյա Կարեն Աղաջանյանն ու 34-ամյա Կարինե Աղաջանյանը։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Աբովյան 10–ն ընդգրկվա՞ծ է հուշարձանների պահպանման ցանկում. ինչ գիտենք հրդեհված շենքի մասին